Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

30 տարի անց հղիության կարիք այլեւս չի՞ զգացվի. news.am

30 տարի անց հղիության կարիք այլեւս չի՞ զգացվի. news.am

Գիտնականների համոզմամբ, 30 տարի անց կանանց մոտ երեխա ունենալու համար հղիանալու կարիք չի զգացվի: Մինչ այդ արհեստական արգանդում երեխաներ աճեցնելու տեխնոլոգիան՝ էկտոգենեզը կարող է լայն տարածում ստանալ, հաղորդում է Daily Mail-ը:

Վերոհիշյալ տեխնոլոգիայի մշակմանն ուղղված աշխատանքները դեռեւս 2001թ.-ին են մեկնարկել: Ամեն ինչ հատուկ հյուսվածքների օգնությամբ ստացված արհեստական արգանդից սկսվեց: Այնուհետեւ լաբորատոր մկների նկատմամբ փորձարկումներ իրականացվեցին, ինչի արդյունքում հաջողվեց կրծողների սաղմեր զարգացնել: Իսկ առջեւում դեռ մարդկանց նկատմամբ փորձարկումներն են, որոնք կարող են բնական հղիությունը հնաոճ դարձնել:

էկտոգենեզն արդեն իսկ կողմնակիցների ու հակառակորդների բանակ է հավաքել: Ընդ որում, արհեստական հղիության ջատագովները հիշեցնում են, որ այդ կերպ բժիշկներին երեխայի աճին մանրազննին կերպով հետեւելու հնարավորություն է ընձեռնվում, ինչը կարող է վաղաժամ ծննդաբերության, վիժման, հղիության ընթացքում լուրջ բարդությունների առաջացման եւ այլ վտագների հաճախականության բազմակի նվազեցում ենթադրել: Կանայք այլեւս ստիպված չեն լինի տոքսիկոզի եւ դեպրեսիայի հետ բախվել, սննդակարգի սահմանափակում նախաձեռնել, մեծ որովայով փողոց դուրս գալ եւ ոչ այնքան գեղեցիկ հագուստ կրել:

Տեխնոլոգիայի հակառակորդների պնդմամբ՝ այն հակասում է էթիկայի կանոններին: Բացի այդ, հղիության եւ նոր կյանքի ծագման սուրբ խորհուրդն է խախտվում: Նշանակալիորեն նվազում է նաեւ կնոջ դերը՝ ապագա մայրն իր օրգանիզմից սնունդ չի տրամադրում երեխային եւ նրա հանդեպ էմոցիոնալ կապից է զրկվում: Իսկ փոքրիկի՝ լույս աշխարհ գալուն պատրաստվելու գործընթացը, որի հետ կապված ծնողների մոտ այնքան հաճելի հիշողություններ են ծնվում, կարող է մեխանիկական եւ անանձնային աշխատանքի վերածվել:

Արհեստական արգանդը, հղիության գործընթացի մեկնարկի համար, բացի բեղմնավորված ձվաբջջից, նաեւ սնուցիչներով եւ թթվածնով մատակարարման համակարգի եւ ամինիոտիկ հեղուկի կարիք է զգում: Էկտոգենեզ իրականացնելիս ապագա երեխային «մեքենա-ընկերքին» են միացնում, որպեսզի հատուկ տվիչների օգնությամբ նրա բոլոր կենսական ցուցանիշներին եւ աճի տեմպերին հետեւելու հնարավորություն ընձեռնվի:

Միանգամայն հնարավոր է, որ տեխնոլոգիան միայն այն կանանց համար գործարկվի, որոնք ի վիճակի չեն հղիանալ, այսինքն՝ ընդամենը սուրոգատ մայրությանը փոխարինելու գա:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ